ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ալիևը նշել է, որ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո

Ալիևը նշել է, որ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո
10.11.2024 | 14:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են «Խաղաղության պայմանագրի» շուրջ վերջնական համաձայնությանը: Նա նշել է, որ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո:

Ալիևը նորից պնդել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ պահպանվում են «տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ»: Նա չի ասում, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ գրված է, որ այդ երկիրը 1918-1920 թվականների Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդն է և այդ կերպ հավակնություն ունի ՀՀ տարածքների հանդեպ։ Բաքուն ՀՀ-ից պահանջում է փոխել սահմանադրությունը, սակայն չի պատրաստվում փոխել իր սահմանադրությունը։ Ադրբեջանը անընդհատ զինվում է, միլիարդավոր դոլարների նոր զենքեր է գնում, սակայն Հայաստանից պահանջում է չզինվել։ Ադրբեջանի այս երկդիմի վարքագծից կայուն, արդար, հարատև խաղաղության հոտ չի գալիս։

Հայաստանի քաղաքական կեղծ ընդդիմությունը իր խաղերով ապահովում է Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական լեգիտիմությունը, փաստացի սպասարկում է այդ իշխանության շահերը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ սպասարկում է Իլհամ Ալիևի, Ադրբեջանի շահերը։ Այսպես, միացյալ կերպով, քանդում են Հայաստան պետությունը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2700

Մեկնաբանություններ